Լոռու մարզում 3 երեխա թունավորվել է սնկից

14:08 • 30.05.17

Մայիսի 29-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2004 թ. ծնված Միլենա Խ.-ն, 2006 թ. ծնված Գրիգորի Խ.-ն և 2013 թ. ծնված Սարգիս Խ.-ն:

Ոստիկանության կայքը հայտնում է, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.10-ի սահմաններում, իրենց տանը սունկ ուտելու հետևանքով: 

Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: