Մոսկվայի մարզում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (լուսանկարներ)

11:12 • 30.05.17

Մայիսի 29-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ուժգին փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է ria.ru-ն:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն մանրամասնել է, որ փոթորկի հետևանքով Մոսկվայում մահացել է 11 մարդ։ Ավելի ուշ Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Մերձմոսկվայում մահացել է 5 հոգի:


Սվետլանա Պետրենկոն հավելել է, որ ներկայում ճշտվում է տուժածների իրական թիվն ու հասցված վնասի չափը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են քննարկել մայիսի 29-ին տեղի ունեցած ուժգին փոթորկի հետևանքով զոհվածների ընտանիքներին ֆինանսական փոխհատուցում վճարելու հարցը:

Ընտանիքներից յուրաքանչյուրին վճարվելիք փոխհատուցման չափը կարող է հասնել 1 մլն ռուբլու:

Քաղաքապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ տարերային աղետի հետևանքով տապալվել է մոտ 3.500 ծառ: Բացի այդ, փոթորիկը վնասել է ավտոմեքենաները, էլեկտրափոխանցման լարերն ու երկաթուղային ճանապարհները:

Նշվում է, որ փոթորկի հետևանքների վերացման գործում ներգրավվել է կոմունալ ծառայությունների ավելի քան 35.000 աշխատող, ինչպես նաև ավելի քան 4.500 միավոր տեխնիկա:

 

Картинки по запросу Ураган в Москве

Картинки по запросу Ураган в Москве

Картинки по запросу Ураган в Москве

Картинки по запросу Ураган в Москве