ՆԱՍԱ-ն պատրաստվում է հայտարարություն անել Արևին մոտենալու իր առաքելության մասին

20:57 • 30.05.17

ՆԱՍԱ-ն չորեքշաբթի հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ` ներկայացնելով Արևի ուսումնասիրման համար նախատեսված առաջին զոնդը երկինք ուղարկելու մտադրության մասին:

Ինչպես հաղորդում է Business Insider-ը, Solar Probe Plus զոնդն իր առաքելության շրջանակներում պետք է ուսումնասիրի ջերմաստիճանային և ճառագայթման պայմաններն ու տեղեկություններ հավաքի, որոնք աստղագետներին կօգնեն կանխատեսել արևային փոթորիկներն ու լուծել Արեգակի հետ կապված առեղծվածներից մեկը:

1916-ին 370 կգմ կշռով Helios 2 կոչվող սարքը ուսումնասիրություն է իրականացրել Արևի մակերեսից գտնվելով շուրջ 43 կմ հեռավորությամբ:

Առավել խոր ուսումնասիրություններ կատարելու համար ՆԱՍԱ-ն ցանկանում է հնարավորինս շատ մոտենալ Արևի պսակին, քան դա արել էր Helios 2-ը:

 

 

 

ՆԱՍԱ-ն պատրաստվում է հայտարարություն անել Արևին մոտենալու իր առաքելության մասին