Մոլդովայի կողմից 5 ռուս դիվանագետների արտաքսմանը կհետևի արժանի պատասխան. Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Մոլդովայի իշխանությունների կողմից 5 ռուս դիվանագետների արտաքսման որոշմանն անպայմանորեն կհետևի արժանի պատասխան:
«Պատասխանի շուրջ մենք դեռ կմտածենք, բայց այն հաստատ կլինի»,- ասել է Կարասինը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, - «ցանկացած դեպքում մենք դա համարում ենք ուղղակի սադրանք Մոլդովայի կողմից»:
«Պարզ է, որ դա շատ վատ նորություն է ռուս-մոլդովական հարաբերությունների համար, և դա լավ հասկանում են բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են այդ ոչ բարեկամական ակցիան»,- ավելացրել է Կարասինը:










