Սարատովի մարզում Ան-26-ի կոշտ վայրէջքի հետևանքով զինվորական է մահացել
Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզում կործանվել է Կրասնոդարի բարձրագույն ավիացիոն դպրոցի ուսումնական ավիաբազայի Ան-26 ինքնաթիռը, զոհվել է մեկ զինծառայող, անձնակազմի հինգ անդամ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների բաժնին:
Միջադեպը տեղի է ունեցել ուսումնամարզական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռում այդ ժամանակ եղել է անձնակազմի վեց անդամ:
Նշվում է, որ «Բալաշով» աերոդրոմում վայրէջք կատարելիս ինքնաթիռը կոշտ վայրէջք է ունեցել և վայրէջքի պահին հրդեհվել է:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր լինել շարժիչներից մեկի անսարքությունը։ Դեպքի վայր է մեկնել ՌԴ պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը:










