ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին Սոչիում

13:48 • 30.05.17

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին Սոչիում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը, գրում է ТАСС-ը:


«Պետությունների նախագահների խորհրդի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Սոչիում հոկտեմբերի 11-ին»,- ասել է Լեբեդևը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների նախագահների վարչակազմերի ցանկությունները՝ նախագահների խորհրդի նիստին կքննարկվեն երկրների համար ամենակարևոր հարցերը:


Լեբեդևը նաև տեղեկացրել է, որ Սոչիում մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին, տեղի կունենա ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի նիստը:


Նրա խոսքով՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը, որը տեղի է ունեցել մայիսի 26-ին Կազանում, «անցել է արդյունավետ, կառուցողական, դրական արդյունքով»: Լեբեդևն ընդգծել է, որ ԱՊՀ-ն «կշարունակի տնտեսական և մարդասիրական համագործակցության խորացմանն ուղղված աշխատանքը»: