Գիտնականները բնակության համար պիտանի նոր հսկա մոլորակ են հայտնաբերել

23:54 • 30.05.17

Իսպանացի, շվեյցարացի և իտալացի գիտնականների խումբը Երկրին չափսերով գերազանցող նոր մոլորակ է հայտնաբերել, որը գտնվում է արեգակնանման աստղի բնակելի գոտում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` մեջբերելով ամերիկյան Կոռնելի համալսարանի գրդարանի կայքում հրապարակված հոդվածը, նորահայտ մոլորակը տեղակայված է Երկրից 21 լուսային տարի հեռավորությամբ: Մոլորակի զանգվածը Երկրին գերազանցում է 2.8 անգամ:

Մոլորակը պտտվում է GJ 625 սպեկտրալ աստղի շուրջ, որն Արեգակից թեթև և փոքր է մոտավորապես 3 անգամ:

Աստղի շուրջ մեկ լրիվ պտույտ մոլորակը կատարում է 14.6 օրում, մինչդեռ աստղից նրա հեռավորությունը կազմում է 0.08 աստղագիտական միավոր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն գտնվում է աստղի բնակելի գոտու ներքին եզրագծի մոտակայքում:

Մոլորակի շուրջ ուսումնասիրությունները գիտնականները կատարել են 3.5 տարում:

 

 

Գիտնականները բնակության համար պիտանի նոր հսկա մոլորակ են հայտնաբերել