Տրյուդոն հորդորել է Հռոմի պապին գալ Կանադա ու ներողություն խնդրել աբորիգեններից (լուսանկարներ)

13:33 • 30.05.17

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ու առանձին զրույցի ընթացքում ասել, որ պոնտիֆիկոսը պետք է ներողություն խնդրի Կանադայի հանրակրթական համակարգում կաթոլիկ եկեղեցու ունեցած բացասական ազդեցության համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, Տրյուդոյի խոսքով՝ կաթոլիկ եկեղեցին տասնամյակներ շարունակ ոտնձգություններ է իրականացրել բնիկների երեխաների նկատմամբ՝ փորձելով նրանց բռնի ուժով ինտեգրել կանադական հասարակությանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ կաթոլիկ եկեղեցին 1880-ականների կեսերին Կանադայի տարածքում բացել է գիշերօթիկ դպրոցներ, որտեղ բերվում էին աբորիգենների՝ երկրի տարբեր հատվածներից հավաքված երեխաները: Հարյուրքսանամյա պատմության ընթացքում աբորիգենների մոտ 150.000 երեխա բռնի ուժով բաժանվել Է ընտանիքներից ու ապրելու ուղարկվել եկեղեցական դպրոց-գիշերօթիկներ, որտեղ նրանց արգելվել է խոսել մայրենի լեզվով ու հետևել սեփական մշակույթին:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս հաստատությունների հարյուրավոր սաներ, դառնալով ֆիզիկական և սեռական բնույթի բռնությունների զոհ, կյանքն ավարտել են ինքնասպանությամբ:

«Ես նրան ասացի, թե կանադացիների համար որքան կարևոր է առաջ շարժվել բնիկ ազգերի հետ իրական հաշտության ճանապարհով, և ընդգծեցի, որ կաթոլիկ եկեղեցու ներողությունը կարող է նպաստել դրան»,-նշել է վարչապետ Տրյուդոն:

Քառասունհինգամյա Տրյուդոն, որը ևս կաթոլիկ է, տեղեկացրել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է Կանադա՝ առաջարկելով հենց այնտեղ էլ ներողություն խնդրել:

Կանադայի վարչապետն ընդգծել է, որ Պապն ընկալել է իր ասածի իմաստը, քանի որ ինքը ևս հավատարիմ է սոցիալական արդարության գաղափարին:

Նշվում է, որ Կանադայի Ճշմարտության հաստատման և համերաշխության հարցերով հանձնաժողովը, որին անդամակցում են այդ գիշերօթիկների նախկին սաներն ու նրանց հարազատները, կոչ է արել Վատիկանին ներողություն խնդրել:

 

Canadian Prime Minister Justin Trudeau was accompanied by wife Sophie Gregoire-Trudeau to the Vatican on Monday where he is thought to have asked for an apology 

The PM is expected to ask Pope Francis for a formal apology for the role of the Catholic Church in the residential school system. Pictured: The politician and his wife present a gift 

Despite the awkward subject matter Pope Francis and the PM shared a friendly greeting