«Ծառուկյան» դաշինքի խնջույքին մանդատից հրաժարված անձանց չեմ տեսել.Վահան Կարապետյան (տեսանյութ)

19:51 • 30.05.17

Երեկ ես էլ եմ մասնակցել «Ծառուկյան» դաշինքի խնջույքին, մանդատից հրաժարված անձանց այնտեղ չեմ տեսել, երևի իրենց որոշմամբ չեն եկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը, ով դեռևս փակված չի համարում իր մանդատից հրաժարվելու հարցը:

«Ես ասել եմ՝ ինչպես թիմը որոշի, այդպես էլ կլինի, բայց խնջույքին մասնակցելը դրա հետ կապ չունի, եթե պատգամավոր չլինեի, չէ՞ի մասնակցելու խնջույքներին, բոլոր հավաքույթներին էլ մասնակցելու եմ»,-մանրամասնեց նա:  

Հիշեցնենք, որ Վահան Կարապետյանը «Ծառուկյան» դաշինքի 8 «ըմբոստացած» պատգամավորներից է, ովքեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հետ են վերցրել ինքնաբացարկի իրենց դիմումները:

Ի տարբերություն Վահան Կարապետյանի, դաշինքի մեկ այլ «ըմբոստացած» պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանը, իր մանդատից հրաժարվելու հարցը փակված է համարում: Նա նշեց, որ չի կարող ասել, որ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը և Խաչիկ Մանուկյանը մանդատից հրաժարվել են, որովհետև երեքին էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի ներել:

«Ով ում ներեց, ինչի ներեց երբ ներեց, դա իմ խնդիրը չէ, ես խնդիրներ չունեմ, օրակարգում վաղուց նման հարց չկա»,-եզրափակեց նա: Վերջինս ևս ներկա է եղել դաշինքի երեկվա խնջույքին:

Մանրամասները ՝տեսանյութում։