Ստամբուլում դանակահարվել է թուրքական թերթերից մեկի գլխավոր խմբագիրը
Ստամբուլում փեսայի հետ ընտանեկան վեճի ընթացքում դանակահարվել և արնահոսությունից մահացել է Yeni Akit թուրքական թերթի գլխավոր խմբագիր Կադիր Դեմիրելը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։
Դեմիրելի և նրա փեսա Ջեմալ Յավուզ Կարանֆելի միջև առաջացած կենցաղային հարցը վերածվել է իսկական կռվի, որի ընթացքում փեսան դանակահարել է թե աներոջը և թե իր կնոջը։
Կառավարամետ թերթի խմբագիրը մահացել է, իսկ նրա դուստրը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, որտեղ վիրահատվել է։ Յավուզը հասցրել է փախչել դեպքի վայրից, այժմ ոստիկանությունը նրան է փնտրում:










