Տաքսիստներն Իսպանիայի տարբեր քաղաքներում մասնակցում են Uber-ի և Cabify-ի դեմ գործադուլի
Իսպանիայի տարբեր քաղաքներում տաքսու վարորդները մասնակցում են Uber և Cabify մասնավոր ուղևորափոխադրումների առցանց ծառայությունների գործունեության դեմ զանգվածային գործադուլին, գրում է ТАСС-ը:
Ակցիաներն անցկացվում են ամբողջ երկրում՝ չնայած ամենախոշորները սպասվում են Մադրիդում, որտեղ տաքսիստները չեն աշխատելու տեղի ժամանակով 06:00-ից մինչև 18:00-ն, և Բարսելոնայում, որտեղ հայտարարվել է 24-ժամյա գործադուլ: Ոլորտի աշխատակիցները հանդես են գալիս Uber-ի և Cabify-ի «աճող անբարեխիղճ մրցակցության» դեմ:
Բացի նրանից, որ տաքսիստները 12 ժամ Մադրիդում չեն տրամադրելու ծառայություններ, սպասվում է, որ կեսօրին ցույց տեղի կունենա, որին, նախնական կանխատեսումներով, կմասնակցեն հազարավոր վարորդներ:










