Սպիտակ տան հաղորդակցությունների գծով ղեկավարը հրաժարական է տվել Թրամփի կողմից նշանակվելուց 3 ամիս անց

16:50 • 30.05.17

Սպիտակ տան հաղորդակցությունների գծով ղեկավար Մայք Դաբկեն հրաժարական է տվել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այդ պաշտոնին նշանակվելուց ընդամենը երեք ամիս անց, հայտնում է BBC-ն:


Մայք Դաբկեն նշանակվել էր պաշտոնին Սպիտակ տան մեդիա ռազմավարությունը փոփոխելու և կարգավորելու նպատակով:


Նշվում է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հավանաբար կմնա իր պաշտոնին, բայց ԶԼՄ-ների հետ ճեպազրույցների թիվը կնվազի:


Դաբկեն հայտնել է CNN-ին, որ նա իր հրաժարականի դիմումը ներկայացրել է մայիսի 18-ին, բայց առաջարկել է մնալ պաշտոնին մինչև նախագահ Դոնալդ Թրամփի օտարերկրյա շրջագայության ավարտը: Իր աշխատանքի վերջին օրը հայտնի չէ, հավելել է նա: