Անօդաչու թռչող սարքը նկարահանել է Apple-ի նոր գլխամասային գրասենյակը (տեսանյութ)

12:33 • 31.05.17

Համացանցում անօդաչու թռչող սարքի միջոցով նկարահանված համայնապատկերային տեսանյութ է հրապարակվել, որում ցուցադրվում է Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում գտնվող Apple ընկերության նոր հսկայական գրասենյակը:

Korrespondent-ի հաղորդմամբ՝  նախագիծը դեռևս չի հասցվել ավարտին, սակայն աշխատանքների մեծ մասն արդեն իրականացվել է:

Բլոգեր Մեթյու Դևիսի հրապարակած տեսանյութում երևում է, որ օղակի ձև ունեցող կենտրոնական շենքում պուրակ է կառուցվում, որը տեղակայված կլինի շենքի ներքին շրջանաձև բակում:

Հայտնի է, որ նոր գրասենյակի նախագծի իրականացումը սկսվել է դեռևս կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի օրոք:

 

Անօդաչու թռչող սարքը նկարահանել է Apple-ի նոր գլխամասային գրասենյակը (տեսանյութ)