Շվեդ ճարտարապետները ներկայացրել են ծտերի բների պես ժայռից կախված տների կոնցեպտ (լուսանկարներ)

08:42 • 31.05.17

Շվեդ ճարտարապետները ներկայացրել են նորարարական դիզայներական նախագիծ՝ նպատակ ունենալով դրա օգնությամբ գերծանրաբեռնված քաղաքներում լուծել կացարանի հետ կապված խնդիրները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նրանք առաջարկել են մարդկանց համար կառուցել ծտերի բների պես տներ, որոնք կունենան մինիմալիստական դիզայն, բայց, միևնույն ժամանակ, կլինեն հարմարավետ:

Նախագիծը ստացել է NestinBox անվանումը: Ըստ մտահղացման՝ տները պետք է կառուցվեն ժայռերին՝ հեռվից հսկայական բների տպավորություն թողնելով:

Աղբյուրը մանրամասնում է, որ տները նախատեսված կլինեն 1 կամ 2 հոգու համար: Դրանք կունենան 2 սենյակ, խոհանոց, աշխատասենյակ, ինչպես նաև հանգստի գոտի:

The three-storey, 50 square metre houses could be attached to the side of cliffs

Despite the houses' compact nature they design aims to create a 'sense of space and airiness'

While the houses may not be possible in central London they are ideal for parts of the world with mountains and cliffs