Ավստրալիայի ջրերում «անդեմ» ձուկ են հայտանբերել
«Մոլորակի ամենից քիչ ուսումնասիրված միջավայրում» հետազոտություններ անելիս մի խումբ գիտնականներ ծովի հատակին` 4 կմ խորության վրա, «անդեմ» ձուկ են հայտնաբերել:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, մոտ կես մետր երկարություն ունեցող ձուկը պարզորոշ նկատելի աչքեր կամ դեմքի այլ մասեր չունի գլխի հատվածում: Ձկան մոտ բերան կա, սակայն այն գտնվում է ձկան ստորին հատվածում:
Հետազոտող գիտնականներն այն հայտնաբերել են Թասմանիայի և Կորալյան ծովի միջև ընկած ջրերում:
Ինչպես նշում են գիտարշավի խմբի մասնակիցները, ձկան գլխի վրա կարելի է աչքի նմանվող որոշակի կետեր նկատել, բայց դրանք հազիվ թե արտահայտված են:












