Ֆլորենցիայի իշխանությունները պայքարում են վտանգավոր սելֆիների դեմ
Իտալական Ֆլորենցիա քաղաքի իշխանությունները որոշել են Առնո գետի բոլոր կամուրջների վրա հատուկ արգելապատնեշներ կառուցեն, որ պաշտպանեն մարդկանց իրենց իսկ սելֆիներից:
ինչպես հայտնում է Euromag-ը, հետաքրքիր սելֆի ստանալու նպատակով զբոսաշրջիկներն անտեսում են անվտանգության բոլոր նկատառումները, և հաճախ փրկարարները ստիպված են լինում վերջում հանել նրանց գետից:
Հիշեցնենք, որ սելֆիները վերջին տարիներին արդեն իսկ տասնյակ կյանքեր են խլել, քանի որ մարդիկ փորձել են հաճախ էքստրեմալ պայմաններում իրենք իրենց լուսանկարել՝ շրջապատում և սոցցանցերում տպավորություն գործելու նպատակով, ինչի համար էլ վերջում կյանքով են վճարել:










