Ֆրանսիայում առաջին անգամ օրինական կերպով ամուսնացած միասեռականը պատրաստվում է պատգամավոր դառնալ

00:11 • 31.05.17

Վենսան Բուալո-Օթենը՝ 2013 թվականին Ֆրանսիայում առաջին օրինական կերպով ամուսնացած միասեռականը, պատրաստվում է պատգամավորության իր թեկնածությունը դնել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հայտնում է Le Parisien-ը:

Նրա անունը շատերին հայտնի չէ, սակայն 2013-ին Օթենի դեմքը կարելի էր տեսնել հարյուրավոր ամսագրերի շապիկներին: Հարսանեկան արարողությունը տեղի էր ունեցել Ֆրանսիայում նմանատիպ ամուսնությունները թույլատրող օրենքի ուժի մեջ մտնելուց ուղիղ մեկ ամիս անց:


Իր ընտրվելու դեպքում Վենսանը կկիսի աշխատավարձն իր կողակցի հետ, ով ևս գրանցված է ընտրական ցուցակներում և կարող է փոխարինել նրան որպես պատգամավոր, երբ վերջինս գործուղումների մեջ լինի: