Գիտնականները մաշկի ծերացումը կանխող նյութ են հայտնաբերել

18:53 • 31.05.17

Գիտնականները բացահայտել են, որ մեթիլեն կապույտ օրգանական ներկանյութը և բժշկական դեղամիջոցը կարող են դանդաղեցնել մաշկի ծերացումը: 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports կայքում, որում նշվում է, որ մեթիլեն կապույտը երկարաձգում է կոլագեն արտադրող բջիջների կյանքը: Տարիքի հետ մաշկում ավելի քիչ կոլագեն է արտադրվում և ավելի շատ ֆերմենտներ, որոնք այն ոչնչացնում են, սակայն մեթիլեն կապույտը կարողացել է դանդաղեցնել այս գործընթացը: 

Հետազոտողները 4 շաբաթվա ընթացքում աշխատել են միջին տարիքի, տարեց և երիտասարդ առողջ մարդկանցից վերցված մաշկի բջիջների հետ, որոնց մոտ օրգանիզմի ծերացումն արագացնող հիվանդություն է հայտնաբերվել: Գիտնականներն օգտագործել են նաև արհեստական մաշկի բջիջներ:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մեթիլեն կապույտի ազդեցությամբ նույնիսկ տարեցների մոտ կոլագեն արտադրող բջիջներն ավելի լավ են կազմավորվել:  

 

 

 

Գիտնականները մաշկի ծերացումը կանխող նյութ են հայտնաբերել