ՆԱՍԱ-ի առաջին արևային զոնդն իր առաքելությունը կսկսի 2018-ի ամռանը
ՆԱՍԱ-ի Solar Probe Plus արևային զոնգը գիսաստղի մակերեսին ուսումնասիրություններ կսկսի կատարել 2018-ի ամռանը:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ մեջբերելով ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային գործակալության մասնագետների հայտարարությունը, պատմական առաքելությունն իրականացնելու է 3 մետր երկարությամբ զոնդը, որը հետազոտություններ կանի Արեգակին հնարավորինս մոտ տարածությունից, ինչը նախկինում չի իրականացրել և ոչ մի տիեզերական սարք:
Նորագույն զոնդը պետք է դիմակայի Արեգակի ջերմությանն ու ճառագայթմանը, ինչև ևս նախկինում ոչ մի անգամ չի փորձարկվել:
Արեգակի մթնոլորտի ուսումնասիրությունը հնարավորություն կտա բացահայտելու Երկրի որոշ առեղծվածներ և հասկանալու, թե ինչ տեղ է մեր մոլորակն զբաղեցնում արեգակնային համակարգում:
Սա ՆԱՍԱ-ի առաջին առաքելությունն է, որն ուսումնասիրելու է Արևի ամենավերին մթնոլորտային շերտը, որը հայտնի է արևային պսակ անունով:










