Հյուսիսկորեացիները ստեղծել են iPad-ի սեփական տարբերակը
Հյուսիսկորեական Myohyang IT Company տեխնոլոգիական ընկերությունը թողարկել է նոր պլանշետ, որը ստացել է Ryonghung iPad անվանումը: Հետաքրքրական է, որ նորույթի գովազդում արտադրողն այն ուղղակի iPad է անվանում:
Ինչպես նշում է Gizmodo-ն, պլանշետը համալրված է 1.2 գիգահերց հաճախականությամբ, քառամիջուկ պրոցեսորով, ինչպես նաև 1 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ iPad-ի հյուսիսկորեական տարբերակը մեծ պահանջարկ է վայելում գնորդների շրջանում: Դրանով հնարավոր է թվային տեղեկատվություն կարդալ, գրասենյակային առաջադրանքներ կատարել, աշխատել փաստաթղթերի հետ: Նորույթի համար ստեղծվել է ավելի քան 40 հավելված:
Նշվում է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան Apple ընկերության արտադրանքը կրկնօրինակվում է Հյուսիսային Կորեայում:










