BMW-ն ներկայացրել է ապագայի էլեկտրական սկուտերը (լուսանկարներ, տեսանյութ)

13:58 • 31.05.17

Գերմանական BMW մեքենաշինական ընկերության մոտոցիկլետային մասնաճյուղը ներկայացրել է նոր կոնցեպտ, որը ներկայացնում է հեղինակավոր բրենդի՝ ապագայի սկուտերների վերաբերյալ տեսլականը:

Ինչպես նշում է Business Insider-ը, Concept Link անվանումը ստացած էլեկտրական կոնցեպտն ունի կարգավորվող նստատեղ, որը կարելի է մեկից վերածել երկտեղանոցի, ինչպես նաև բռնակների մոտ գտնվող ու տարբեր գործառույթներ իրականացնող սենսորային ստեղնաշար:

Կոնցեպտի առանձնահատկություններից մեկն իրերի պահման համար նախատեսված արկղիկն է՝ տեղավորված նստատեղի տակ:

Սկուտերի տեխնիկական բնութագրի վերաբերյալ տեղեկություններ չկան: Նշվում է, որ դրա շնորհանդեսը կայացել է Իտալիայում՝ Concorso d’Eleganza Villa d’Este էլեգանտության մրցույթի շրջանակում:



 

 

 

 

BMW-ն ներկայացրել է ապագայի էլեկտրական սկուտերը (լուսանկարներ, տեսանյութ)