Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել, որ դառնա Սերբիայի նախագահ
Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել երկրի վարչապետի պաշտոնից, որը զբաղեցրել է 2014-ի ապրիլից, հաղորդում է Regnum-ը:
«Ես հրաժարական եմ տվել Սերբիայի վարչապետի պաշտոնից։ Հրաժարականը կապված է ապրիլի 2-ի ընտրություններին նախագահի պաշտոնը ստանձնելու հետ»,- ասվում է Վուչիչի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վուչիչը հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ընտրողների ձայներից կեսից ավելին։










