Արյան մեջ շաքարի բարձր պարունակության 7 նշան, որոնք հաճախ անտեսվում են

22:43 • 31.05.17

Շատերը կարծում են, որ միայն շաքարախտով հիվանդների մոտ է շաքարի պարունակությունն արյան մեջ բարձր, սակայն յուրաքանչյուրի մոտ կարող է առկա լինել այդ խնդիրը, որը մեծ վնաս է հասցնում նյարդային համակարգին, արյունատար անոթներին ու օրգաններին:

Ինչպես գրում է AdMe.ru-ն, շաքարի բարձր պարունակության մասին ժամանակին տեղեկանալու համար կարևոր է ուշադրություն դարձնել մի շարք ախտանիշերի: 

1.Քաղցի մշտական զգացողություն: Շաքարի բարձր քանակությունը խոչընդոտում է գլյուկոզայի յուրացմանը բջիջների կողմից, ինչի արդյունքում օրգանիզմը էներգիա չի ստանում:  

2.Հոգնածություն: Օրգանիզմը կորցնում է գլյուկոզայի ճիշտ յուրացման ունակությունը, և էներգիան արդյունավետ չի օգտագործվում: Դա հանգեցնում է հոգնածության մշտական զգացողությանը, անգամ առանց որևէ բան անելու:

3.Հաճախամիզություն: Եթե շաքարի մակարդակն արյան մեջ շատ բարձր է, երիկամները չեն կարողանում այն արձակել: Այդ պատճառով օրգանիզմը փորձում է հավասարակշռել գլյուկոզայի պարունակությունն արյան և բջիջների մեջ:

4.Չորություն բերանում և ծարավի ուժեղ զգացում: Ջրի մեծ քանակության կորստի դեպքում գլխուղեղը համապատասխան ազդանշան է ուղարկում օրգանիզմին, ինչի արդյունքում էլ մարդ ծարավի անհագ զգացողություն է ունենում:

5.Քաշի կորուստ: Գլյուկոզայի բարձր պարունակության պարագայում մարդ կարող է կարճ ժամանակում քաշի զգալի կորուստ ունենալ, անգամ եթե սննդի ընդունումը գերազանցում է նորմայի սահմանը:

6.Մշուշոտ տեսողություն: Ոչ պարզ տեսողությունը կարող է արյան մեջ շաքարի բարձր մակարդակի նշան լինել: 

7.Վերքերի դանդաղ լավացում: Մաշկի վնասվածքի կամ վերքերի դանդաղ լավանալը կարող է նշանակել, որ շաքարի բարձր պարունակության պատճառով լեյկոցիտները չեն կարողանում մոտենալ արյունատար անոթների ներքին պատերին:   

 

 

 

Արյան մեջ շաքարի բարձր պարունակության 7 նշան, որոնք հաճախ անտեսվում են