ԱՄՆ-ն հաջող կերպով փորձարկել է հակահրթիռային պաշտպանության տարրերը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վանդենբերգ ռազմաօդային կայանում մայիսի 30-ին անցել է միջին շառավղի գործողության հակահրթիռային պաշպանության համակարգի ցամաքային տեղակայման տարրի փորձարկումը:
Դրա նպատակն էր ոչնչացնել բալիստիկ հրթիռները հետագծի միջին հատվածում, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Այս համակարգը կենսական նշանակություն ունի մեր հայրենիքի պաշտպանության համար ու այս փորձարկումն ապացուցում է, որ մենք հուսալի զսպող գործոն ունենք ներկայիս վտանգի դեմ»,- հայտարարել է փոխծովակալ Ջիմ Սիրինգը։










