ԱՄՆ-ն սկսել է սիրիական քրդերին զինամթերք մատակարարել. աղբյուր
ԱՄՆ-ն սկսել է զինամթերք և հատուկ հանդերձանք մատակարարել քուրդ զինյալներին, որոնք մասնակցում են Իսլամական պետություն խմբավորումից սիրիական Ռաքա քաղաքի ազատագրմանը։ Այս տեղեկությունը հաստատել են Պենտագոնի մամուլի ծառայությունից, հայտնում է Interfax-ը:
«ԱՄՆ ղեկավարած կոալիցիան սկսել է զենք ու հանդերձանք մատակարարել քրդական խմբավորումներին: Խոսքը հրաձգային զենքի, ծանր գնդացիրների և սպառազինությունների այլ տեսակների մասին է, որոնք պետք են ԱՄՆ գործընկերներին», - ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Պահոնը։
Նրա խոսքով ՝ ԱՄՆ ռազմական խորհրդականները հնարավոր է իրականացնեն քրդական խմբավորումների կողմից մատակարարված զենքի կիրառման մշտադիտարկում, որպեսզի այն օգտագործվի բացառապես ԻՊ դեմ պայքարում։
«ԱՄՆ-ի տրամադրած օգնության յուրաքանչյուր չարաշահում կամ ոչ տեղին կիրառում կհանգեցնի լուրջ հետևանքների ու աջակցության կրճատման», - նշել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։










