Yandex-ն ինքնակառավարվող Toyota Prius է ներկայացրել (տեսանյութ)
Ռուսական Yandex որոնողական հսկան ևս միանում է ինքնակառավարվող ավտոմեքենաների արտադրման մրցապայքարին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Յանդեքսը» տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ինքնագնաց ավտոմեքենան:
Տեսանյութում կարելի է նկատել, թե ինչպես է առանց վարորդի ընթացող Toyota Prius մակնիշի մեքենան ուղևորներ վերցնում և իջեցնում նախատեսված հասցեում:
Ռուսաստանյան ընկերությունը մտադիր է առաջին նախատիպերը երթևեկության մեջ փորձարկել հաջորդ տարի:










