Չինական մարքեթինգային գործակալությունը վիրուսով վարակել է ավելի քան 250 մլն սարք ամբողջ աշխարհում
Չինական գովազդային գործակալությունը տարածում է Fireball կոչվող վիրուսը, որն արդեն վնասել է մոտ 250 միլիոն սարք: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է Check Point Software Technologies-ի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Fireball-ը հարձակվում է բրաուզերների վրա՝ թողարկելով կոդ կամ ցանկացած նյութեր ներբեռնելով զոհի համակարգչի մեջ: Դրանից բացի, վիրուսը կարող է կառավարել օգտատիրոջ վեբ տրաֆիկը՝ գովազդից ստացած եկամուտը ղեկավարելու համար:
Check Point-ի վերլուծաբանների տվյալների համաձայն՝ վարակվել է ավելի քան 250 միլիոն համակարգիչ ամբողջ աշխարհում:










