Motorola-ն պաշտոնապես ներկայացրել է Moto Z2 Play սմարթֆոնը (լուսանկար)
Motorola բրենդը պաշտոնապես ներկայացրել է Moto Z2 Play սմարթֆոնը, որի վաճառքը պետք է մեկնարկի այս տարվա ամռանը: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Նշվում է, որ նորույթը հագեցած է 5,5 դյույմանոց Full HD թողունակությամբ AMOLED դիսփլեյով և Snapdragon 626 պրոցեսորով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նորույթն ունի 3/4 ԳԲ օպերատիվ և 32/64 ԳԲ ներկառուցված հիշողություն: Այն հագեցած է 12 մեգպիքսել թողունակությամբ հիմնական և 5 մեգապիքսել թողունակությամբ դիմային տեսախցիկով:
Հայտնի է, որ նորույթն աշխատում է Android 7.1.1 օպերացիոն համակարգով: Ապրանքի արժեքը 500 ԱՄՆ դոլար է:











