Շիրակը նոր մարզպետ կունենա. Հովսեփ Սիմոնյանը պաշտոնանկ է արվելու

18:09 • 02.06.17

Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինելու է Տարածքային կառավարման զարգացման փոխնախարար, ՀՅԴ-ական Արթուր  Խաչատրյանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղակացրեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Նա  նշեց, որ ինքը մտադրություն ունի այլ աշխատանքի անցնելու:

Նշենք, որ նոր մարզպետի նշանակման հարցը լինելու է կառավարության օրակարգում: