WikiLeaks-ը բացահայտել է ԿՀՎ-ի կողմից համակարգիչների հսկողության հերթական տեխնոլոգիան

15:29 • 02.06.17

Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks պորտալը հրապարակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը պատկանող Vault 7 անվանումով գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Աթենք» (Athena) կիբեռլրտեսության գործիքների մասին փաստաթղթերի նախորդ փաթեթը հրապարակվել էր մայիսի 19-ին:


Նոր հրապարակման մեջ խոսքը «Պանդեմիա» (Pandemic) անվանումը ստացած նախագծի մասին է: Ծրագիրը թույլ է տալիս վարակել համակարգիչները լոկալ ցանցի ներսում ֆայլերի փոխանցման ժամանակ: Ընդ որում՝ աղբյուր հանդիսացող ֆայլը սերվերի վրա չի փոփոխվում, այն փոփոխվում է հենց փոխանցման ընթացքում, ինչը դժվարացնում է դրա հայտնաբերումը:


WikiLeaks-ը ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի առաջին մասը հրապարակել է մարտի 7-ին, հաղորդվում էր, որ փաստաթղթերի փաթեթի հրապարակումը լինելու է հետախուզական գերատեսչության գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքը:

WikiLeaks-ը բացահայտել է ԿՀՎ-ի կողմից համակարգիչների հսկողության հերթական տեխնոլոգիան