Գիտնականներն ասել են՝ երբ և որ մասնագիտությունների դեպքում ռոբոտները կփոխարինեն մարդկանց
Բրիտանական Օքսֆորդի և ամերիկյան Յեյլի համալսարանների հետազոտողների թիմը պարզել է՝ երբ արհեստական ինտելեկտին կհաջողվի գերազանցել մարդկային ուղեղի կարողությունները:
Ինչպես նշում է ria.ru-ն, գիտնականների կանխատեսման համաձայն՝ արհեստական ինտելեկտով օժտված ռոբոտներն արդեն 2024թ. դրությամբ կգերազանցեն մարդու կարողությունները տեքստերը մի լեզվից մյուսը թարգմանելու հարցում, մինչ 2027թ. կկարողանան փոխարինել բեռնատարների վարորդներին, մինչդեռ վիրաբույժներն այլևս «անպետք» կլինեն 2053թ. դրությամբ:
Բացի այդ, հետազոտության հեղինակները 50% են գնահատել հավանականությունն առ այն, որ 45 տարուց արհեստական ուղեղը կփոխարինի մարդուն:
Աղբյուրը նկատում է, որ նախքան այս եզրակացությանը հանգելը, գիտնականները համաշխարհային հարցում են անցկացրել արհեստական ինտելեկտի ոլորտի ավելի քան 350 մասնագետի շրջանում:










