ԱՄՆ-ում ստեղծվել է կոշիկները ջրից պաշտպանելու արդյունավետ և պարզ միջոց (տեսանյութ)

08:43 • 02.06.17

Աքսեսուարներ արտադրող ամերիկյան ապրանքանիշերից մեկը նորույթ է ներկայացրել, որն արժանացել է որակյալ կոշիկներ և աքսեսուարներ գնահատողների հիացմունքին:

Insider Style-ի հաղորդմամբ՝ նորույթն իրենից ներկայացնում է կոշիկների վրա հագցվող տոպրակներ, որոնք կպահպանեն կոշիկների չորությունը և մաքրությունն անձրևոտ եղանակի դեպքում:

Նշվում է, որ տոպրակները հագեցած են չսահող կոշկատակերով, ինչի շնորհիվ դրանք անվտանգ է կրել տարբեր մակերևույթների վրայով քայլելու ժամանակ: Հատուկ կոշկաթելերի միջոցով կարելի է ֆիքսել տոպրակներն այնպես, որպեսզի ջուրը ներս չթափանցի: Հատկանշական է, որ դրանք շատ որակյալ և դիմացկուն են և նույնիսկ ուժեղ քաշելու դեպքում չեն պատռվում կամ վնասվում:

 

ԱՄՆ-ում ստեղծվել է կոշիկները ջրից պաշտպանելու արդյունավետ և պարզ միջոց (տեսանյութ)