Չինաստանում առանց երկաթգծի աշխատող գնացք են փորձարկել (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանում գործարկվել է առանց երկաթգծի աշխատող գնացքը, որի նպատակն է արագացնել հանրային երթևեկությունը խոշորագույն քաղաքներում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նորագույն գնացքները, որոնք օդը չեն աղտոտում թունավոր նյութերով, փորձնական ուղևորություն են կատարել հունիսի 2-ին Հունան նահանգում:
Նոր դիզայնով գնացքների նախագիծը սկսել են մշակել 2013-ին և նախատեսվում է ամբողջական շահագործման հանձնվել 2018-ին:
Գնացքների տարանցիկ համակարգն աշխատում է պլաստիկե հիմքով ռետինե անիվներով: Այս նորագույն տեխնոլոգիայի հեղինակային իրավունքն ամրագրել է Չինաստանի երկաթուղային կորպորացիան:
Նոր գնացքի արժեքը հինգ անգամ գերազանցում է ավանդական մետրոյի համակարգի գինը, որը սովորաբար արժենում է 400-700 մլն յուան (45.6-75 մլն ֆունտ ստերլինգ):
Այս գնացքների աշխատունակության ժամկետը 25 տարի է: Այն առավելագույնը 307 ուղևորի է տեղավորում: Իսկ առավելագույն արագությունը կազմում է 70 կմ/ժամ: Առնանց վերալիցքավորման կարող է 25 կմ տարածություն անցնել:












