Nissan-ը ներկայացրել է նորացված X-Trail արտաճանապարհայինը

23:40 • 04.06.17

Nissan ընկերությունը ներկայացրել է X-Trail արտաճանապարհայինի նորագույն տարբերակը:  

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, մոդելի եվրոպական տարբերակի պրեմիերան կայացել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի շրջանակներում: Մինչ այդ ցուցադրվել էր մեքենայի նաև չինական տարբերակը, ինչպես նաև ԱՄՆ-ի համար նախատեսված մոդելը:

Նորացված քրոսովերը հասանելի է 5 տեղանի և 7 տեղանի ձևաչափով: Նախորդ մոդելից արտաքնապես տարբերվում է ռադիատորի վանդակաճաղերով ու նոր լուսարձակներով, որոնք այժմ ամբողջությամբ լուսադիոդային են:  

Բեռնախցիկի տարողունակությունը 550-ից դարձել է 565 լիտր, իսկ երկրորդ շարքի նստելատեղերը ծալելու դեպքում ազատ տարածությունը կկազմի 1996 լիտր: 

Եվրոպայում քրոսովերն առաջարկվում է 1.6 և 2.0 լիտր ծավալային շարժիչերով, որոնք կզարգացնեն 130 և 177 ձիաուժ հզորություն` համապատասխանաբար:


 

 

 

Nissan-ը ներկայացրել է նորացված X-Trail արտաճանապարհայինը