Նոր «խաղալիք» մեծահարուստների համար. 2018թ կներկայացվի լյուքս դասի մասնավոր սուզանավ (լուսանկարներ)
Գաղտնիք չէ, որ աշխարհի մեծահարուստներն իրենց ժամանցը չեն պատկերացնում առանց գերշքեղ մեքենաների, զբոսանավերի, ուղղաթիռների ու անձնական օդանավերի: Շուտով նրանց՝ լյուքս դասի փոխադրամիջոցների շարքը կարող է համալրել նոր սուզանավը՝ ստեղծված հոլանդական Ocean Submarine B.V., ինչպես նաև Rolls Royce, MTU և Bosch ընկերությունների համագործակցության արդյունքում:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, տպավորիչ նորույթը, որն ունի 19մ երկարություն, ստացել է NEYK 9F Luxury Submarine անվանումը: Աղբյուրը մանրամասնում է, որ սուզանավի նախագծման ու կառուցման համար պահանջվել է 8 տարի:
Նշվում է, որ մոդուլյառ սուզանավի ներսում կա բավականաչափ ազատ տարածք այն կահավորելու համար: Այն համալրված է լայնարձակ պատուհաններով, հարմարավետ նստատեղերով, բարով, գրադարանով, ցուցասրահով և այլ հարմարանքներով:
Ստորջրյա փոխադրամիջոցը նախատեսված է 20 ուղևորի համար: Այն կարող է առավելագույնն իջնել 150 մ խորության վրա:
Աղբյուրը նկատում է, որ զբոսանավը վերջնականապես պատրաստ կլինի 2018թ. հունվարին:













