Շվեյցարիայում ստեղծվել է քարերով փոքր աշտարակներ կառուցող ռոբոտ (տեսանյութ)

21:33 • 05.06.17

Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի հետազոտողների թիմը ռոբոտ է ստեղծել, որը կարող է կայուն փոքր աշտարակներ կառուցել անկանոն ձևով օբյեկտներով, օրինակ՝ քարերով: Ռոբոտի գործունեությունը ցուցադրող տեսանյութը հրապարակվել է Gizmodo կայքում:

Ինժեներները հուսով են, որ ապագայում հնարավոր կդառնա ստեղծել ավելի խոշոր մեքենաներ, որոնք ամբարտակներ և այլ պաշտպանական կառույցներ կստեղծեն:

Նշվում է, որ ռոբոտը հագեցած է տեսախցիկով, որը նրան հնարավորություն է տալիս սկանավորել օբյեկտները և ստեղծել դրանց 3D մոդելները: Մեկ քարը մյուսի վրա դնելուց առաջ համակարգիչը որոշում է օբյեկտի ամենակայուն դիրքը:

Շվեյցարիայում ստեղծվել է քարերով փոքր աշտարակներ կառուցող ռոբոտ (տեսանյութ)