Apple-ը նոր iOS է ներկայացրել

23:38 • 05.06.17

WWDC կոնֆերանսի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրել է նոր օպերացիոն համակարգ բջջային սարքերի համար՝ iOS 11. այս մասին հայտնում է Recode-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր հնարավորությունները, մասնավորապես, թույլ են տալիս փոխանցումներ իրականացնել Apple Pay-ի օգնությամբ՝ iMessage հավելվածով: Siri ձայնային օգնականը կկարողանա թարգմանել հարցումներն այլ լեզուներով, օրինակ՝ ֆրանսերեն, իսպաներեն և չինարեն: Դրանից բացի, Siri-ն սովորել է կարդալ էկրանի տեքստը և ձայնավորել այն:

Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ շնորհիվ ավելի արդյունավետ ալգորիթմների, լուսանկարները և տեսանյութերն ավելի քիչ տեղ կզբաղեցնեն սարքերում:

The Verge-ի տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև վերամշակել է AppStore-ը: Կարևոր լրացումների շարքում նշվում է նաև iOS 11-ում ներկառուցված հարթակն ավելացված իրականության համար, որը կկարողանան օգտագործել  կողմնակի մշակողները:

Apple-ը նոր iOS է ներկայացրել