Կեսարիայում թունել-քաղաք է հայտնաբերվել (լուսանկարներ)

14:37 • 05.06.17

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Կայսերի (Կեսարիա) նահանգում հնագետները ստորգետնյա հնագույն քաղաք են հայտնաբերել, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:

Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե որ դարում է կառուցվել ստորգետնյա այս քաղաքը, այն նման է թագավորական պալատի և ունի 52 սենյակ:

Կեսարիայի ստորգետնյա քաղաքին հասնելու համար թուրք հնագետներն աշխատանքներ են սկսել դեռևս 2014թ.-ից, գործընթացը տևել է ավելի քան 2 տարի:

Տեղում աշխատող խմբի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Օսման Օզսոյը լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է, որ Թուրքիայի տարածքում մինչ օրս հայտնաբերվածներից սա սենյակների քանակությամբ ամենամեծ ստորգետնյա թունել-քաղաքն է: 

«Մենք առաջին անգամ ենք հանդիպում 50-ից ավելի սենյակ ունեցող թունել-քաղաքի», - նշել է Օզսոյը:

Картинки по запросу Kayseri'de yeraltı şehri bulundu