Ford-ը մեքենայի «քայլող» նստատեղ է արտոնագրել

16:07 • 05.06.17

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը ձեռք է բերել «քայլող» նստատեղի արտոնագիր, որը ստանալու դիմումը ներկայացվել էր դեռևս նոյեմբերին:

Ինչպես նշում է motor.ru-ն, ըստ փաստաթղթի` նստատեղը պետք է համալրված լինի ոտնակներ հիշեցնող սարքերով, որոնց օգնությամբ այն կկարողանա դուրս գալ մեքենայից ու դրա վրա նստած մարդուն ցանկացած վայր տեղափոխել:

Նորույթի ստեղծողները նշել են, որ մեքենայի մեջ գտնվելու ժամանակ այն ոչնչով չի տարբերվի սովորական նստատեղից:

Արտոնագրում ասվում է նաև, որ «քայլող» նստատեղը կարելի է օգտագործել ավելի խոշոր օբյեկտներում, օրինակ՝ բեռնափոխադրումների համար նախատեսված հարթակներում:

 

Ford-ը մեքենայի «քայլող» նստատեղ է արտոնագրել