Ամերիկյան Faraday Future էլեկտրական քրոսովերը կփորձարկվի Փայք Փիք լեռնամագլցման մրցարշավում (տեսանյութ)
Ամերիկյան Faraday Future 91 նորագույն էլեկտրական քրոսովերը կմասնակցի Փայք Փիք լեռան լանջերին անցկացվելիք մրցարշավին, որը կայանալու է հունիսի 25-ին:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ընկերության ներկայացուցիչների խոսքով` մրցարշավին մասնակցությունը կլինի փորձարկման փուլերից մեկը, որն իրականացվում է մոդելը սերիական թողարկման հանձնելուց առաջ:
Մեքենան լեռնալանջին փորձարկելով` մասնագետները նախատեսում են տարբերակներ մշակել էլեկտրական ուժային համակարգն ու սառեցման համակարգը հետագայում կատարելագործելու համար:
Faraday Future-ը մտադիր է տեսանյութեր հրապարակել, որոնցում կցուցադրի FF 91 մոդելի փորձարկման նրբությունները:










