Արգենտինայում 3 հազար տարվա դիմակ է հայտնաբերվել (լուսանկար)
Հնագետներն Արգենտինայում հայտնաբերել են մետաղից պատրաստված հնագույն իրը Հարավային Ամերիկայում՝ 3 հազար տարվա հնության ուղղանկյուն պղնձե դիմակ: Այս մասին հնագետները պատմել են Antiquity ամսագրում:
Գիտնականների խոսքով՝ դիմակը հայտնաբերվել է մարդկանց գերեզմանների մոտ, որոնց տարիքը գնահատվում է մեր թվարկությունից մոտ հազար տարի առաջ։
Նշվում է, որ 18x15 սմ չափով դիմակի վրա աչքերի, քթի և բերանի համար բացվածքներ են արված: Դիմակի պատրաստման համար օգտագործված պղնձի հանքը գտնվում է գերեզմաններից 70 կմ հեռավորության վրա. հետևաբար՝ սա տեղական արտադրության դիմակ է:
Ավելի վաղ համարվում էր, որ Հարավային Ամերիկայում առաջին անգամ սկսել են մետաղից առարկաներ պատրաստել Պերուում, սակայն նոր գտածոն թույլ է տալիս վիճել այդ տարբերակի շուրջ: Պերուում հայտնաբերված արտեֆակտները, որոնք պատրաստված են ոսկուց և բրոնզից, մինչև մ.թ.ա. 4 հազար տարվա հնություն ունեն, սակայն անհայտ է՝ արդյոք դրանք պատրաստվել են տեղում, թե բերվել այլ վայրերից:











