Ամերիկյան ընկերությունը պնդում է, որ կարող է վերակենդանացնել մահացած մարդու ուղեղը

19:48 • 07.06.17

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում գործող բիոտեխնոլոգիաների Bioquark ընկերությունում վստահ են, որ ուղեղի մահն այնքան էլ անդառնալի երևույթ չէ, ինչպես թվում է մարդկանց:

Ինչպես հայտնում է Oddity Centra-ը, ընկերության մասնագետները պնդում են, որ հատուկ ներարկումներից արդյունքում հնարավոր է «վերագործարկել» ուղեղը` վերակենդանացնելով հիվանդին:

Տարիներ առաջ մարդը մահացած էր համարվում, երբ սիրտը կանգնում էր, և նա այլևս չէր շնչում: Որոշ ժամանակ անց հաջողվեց բժշկական տեխնոլոգիաների օգնությամբ թթվածին հասցնել մարդու օրգանների և ապահովել դրանց աշխատունակությունը, սակայն ոչ ուղեղինը:

Այսօր շատ երկրներում մարդը մահացած է համարվում, երբ դադարում է գործել ուղեղի ցողունային գործառույթը: Ամերիկյան ընկերությունն այժմ փորձում է ապացուցել, որ ուղեղի մահը վերջը չէ:

Ընկերությունը մտադիր է մոտ ապագայում ուղեղում ցողունայն բջիջների ներարկման փորձարկումներ իրականացնել հարավամերիկյան երկրում, որը չի բացահայտվում:

 

 

Ամերիկյան ընկերությունը պնդում է, որ կարող է վերակենդանացնել մահացած մարդու ուղեղը