Ռոբոտները մարդու նկատմամբ գերակայություն կհաստատեն արդեն 2030-ականներին. Իլոն Մասկ
Հայտնի ամերիկացի գործարար, SpaceX տիեզերական և Tesla էլեկտրամեքենաներ արտադրող ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կանխատեսումներ է արել, որ 2030-ին արդեն արհեստական ինտելեկտը կարող է գերակայել մարդկության նկատմամբ:
«Հնարավոր է, գուցե 2030-2040-ակակն թվականներին», - Корреспондент-ի հաղորդմամբ` վերջինս այսպես է պատասխանել արհեստական ինտելեկտի մասին հետազոտությունների և ապագայում մարդու նկատմամբ գերակայության մասին հարցին:
Միաժամանակ Մասկը շեշտել է, որ դա տեղի ունենալու է վաղ թե ուշ, իսկ որպես վերջնաժամկետ նշել է 2060 թվականը:
Գործարարն ընդգծել է, որ ոչ հեռավոր ապագայում մեքենաներն ավելի լավ թարգմանություններ կանեն և արդեն 2020-ականներին կկարողանան դպրոցական շարադրություններ գրել:










