Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրել է Թեհրանի ահաբեկչությունների կազմակերպման համար

21:16 • 07.06.17

Իրանի Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը պաշտոնական հայտարարություն է արել` Սաուդյան Արաբիային մեղադրելով Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին ներգրավվածության համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ի առավոտյան` տեղի ժամանակով 10:15-ին կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանի մայրաքաղաքում` խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում: 12 մարդու կյանք խլած հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Այնուամենայնիվ, Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը ենթադրում է, որ հարձակումների ետևում կանգնած է Էր Ռիադը, որն «աջակցում է ահաբեկիչներին»: