Իրանում RT հեռուստաալիքի երկու լրագրողի են ձերբակալել

20:12 • 07.06.17

Թեհրանի ոստիկանությունն այսօր ձերբակալել է RT Arabic գործակալության երկու լրագրողի:

Ինչպես հաղորդվում է հեռուստաալիքի թվիթերյան էջում, լրագրողները ձերբակալվել են Իրանի խորհրդարանի մոտ նկարահանումներ իրականացնելիս:

Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաքում այսօր առավոտյան հարձակումներ էին իրականացվել խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա, որոնց հետևանքով 12 մարդ զոհվել էր, ևս 42-ը` վիրավորվել:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են: Տեղի ժամանակով 10:15-ին (երևանյան` 09:45) սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ հինգ ժամ անց:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: