Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությունը հասել է Սիրիա
Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող օդանավը հունիսի 7-ին ժամանել է Լաթակիայի «Խմեյմիմ» ռազմաբազա: Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն, այս մասին հայտնել է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Հումանիտար օգնությունը, որը տեղափոխվել է ռուսական ռազմական օդանավերով, տեղում ընդունել է ՀՀ դեսպանությունը, որն այն կբաժանի 4 քաղաքում` Դամասկոսում, Հալեպում, Քեսաբում և Լաթակիայում:
Դեսպանության հաղորդագրության համաձայն` օգնությունը կբաժանվի ամենից շատ կարիքավոր ընտանիքներին: Հայաստանից Սիրիա ուղարկված օգնությունն, ընդհանուր առմամբ, կազմում է 40 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Սա երրորդ անգամն է, որ Հայաստանը օգնություն է ուղարկում Սիրիա:












