Աֆրիկայում հայտնաբերված 300 000 տարվա հնության մարդկային գանգը կարող է վերափոխել մարդկային ծագման պատմությունը

22:32 • 07.06.17

Անտրոպոլոգների (մարդաբան) նոր հայտնագործությունը թույլ կտա գիտնականներին նոր ուսումնասիրություններ կատարել մարդկային ծագումնաբանության ասպարեզում:

Մինչ օրս բազմաթիվ գիտական հետազոտությունների արդյունքում ենթադրվում էր, որ մերօրյա մարդկանց նախահայրերը բնակվել են շուրջ 200 000 առաջ աֆրիկյան Սահարայի տարածաշրջանում:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, այս վարկածը կարող է հարցականի տակ դրվել, քանի որ այդ նույն տարածաշրջանում հնագետները 300 000 տարվա հնության (եթե տարիքը հաստատվի ուսումնասիրության արդյունքում) մարդկային գանգեր են հայտնաբերել:

Մինչ այս ամենահին հայտնաբերված գանգը, որը պատկանել էր Նեանդերթալյան մարդուն (Հոմո սափիենս), թվագրվում էր 100 000 տարի առաջվան:

 

 

Աֆրիկայում հայտնաբերված 300 000 տարվա հնության մարդկային գանգը կարող է վերափոխել մարդկային ծագման պատմությունը