Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

11:46 • 08.06.17

Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, հայտնում է BBC-ն: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին (երևանյան ժամանակով ժամը 10.00-ին): Ընդհանուր առմամբ, քվեարկության համար ամբողջ երկրում բացվել է ավելի քան 40 հազար տեղամաս:


Քվեարկությունը կավարտվի ժամը 22:00-ին:


Ընտրությունների արդյունքում կընտրվի 650 խորհրդարանական: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի մոտ 46,9 միլիոն ընտրող:


Ավելի վաղ հաղորդվել է, որ չնայած օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչություններին՝ ընտրությունները Մեծ Բրիտանիայում կկայանան հունիսի 8-ին, ինչպես նախատեսված էր: 


Նշենք, որ Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրություններ է նշանակել վարչապետ Թերեզա Մեյը: Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրում Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվեից հետո պահանջվում է որոշակիություն, կայունություն և ուժեղ ղեկավարություն: