Կիևում ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյուն է տեղի ունեցել

10:44 • 08.06.17

Կիևում ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է unian.net-ը՝ վկայակոչելով Facebook-ում ոստիկանության հաղորդագրությունը:


Պայթյունը որակվել է որպես ահաբեկչական գործողություն: Ոչ ոք չի տուժել:


Ինչպես նշվում է հաղորդագրությունում, մայրաքաղաքի ոստիկանությունը ստացել է ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյունի մասին հաղորդագրությունը տեղի ժամանակով ժամը 00:05-ին:


Դեպքի վայր են մեկնել ոստիկանության շրջանային և գլխավոր վարչությունների քննչական-օպերատիվ խմբերը: Ոստիկանությունը պարզել է, որ անհայտ անձը դիվանագիտական ներկայացուցչության տարածք է նետել պայթուցիկ սարք:


Իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությանը ներգրավված անձանց պարզելու համար: