ՆԱՍԱ-ն ներկայացրել է Մարսի համար նախատեսված մեքենան (տեսանյութ)

08:38 • 08.06.17

ԱՄՆ Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում Summer of Mars ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է «Կարմիր մոլորակի» վրա օգտագործման համար նախատեսված Mars Rover արտաճանապարհային կոնցեպտը:

Ինչպես նշում է motor.ru-ն, մոդելը ստեղծվել է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի ու Parker Brothers Concepts ընկերության մասնագետների համագործակցության արդյունքում:

Հայտնի է, որ կոնցեպտն ունի 8.5 մ երկարություն, 3.4մ բարձրություն և մոտ 2.700 կգ քաշ:

Մեքենան բաղկացած է 2 մասից. առաջինում կարող է տեղավորվել 4 հոգի, մինչդեռ 2-րդ մասը ծառայում է որպես շարժական լաբորատորիա ու անհրաժեշտության դեպքում կարող է առանձնանալ առաջին հատվածից:

Աղբյուրը մանրամասնում է, որ Mars Rover-ն ունի 6 անիվ, որոնք նախատեսված են մարսիական ավազներով անարգել տեղաշարժվելու համար:

Դրա 700 վոլտ հզորությամբ էլեկտրական շարժիչը կարող է ավելի քան 110 կմ/ժ արագություն զարգացնել:

 

 

ՆԱՍԱ-ն ներկայացրել է Մարսի համար նախատեսված մեքենան (տեսանյութ)